Մոլդովացի փաստաբան Աուրելիա Գրիգորիուի վարքագիծը Հայաստանի խորհրդարանում Ադրբեջանի ծախսած մեծ փողերի ազդեցության արդյունք է: Այդ մասին հուլիսի 9-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:
ՙՇատ կարևոր է, որպեսզի եվրոպացի պաշտոնյաները տեսնեն, թե որքան տարբեր են Հայաստանն ու Ադրբեջանը, քանի որ Բաքվում Մոլդովայի խորհրդարանական փաստաբանը հազիվ թե հանդգներ նման քայլի գնալ և հայամետ դիրքորոշում հրապարակել՚, - ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ Մոլդովայի խորհրդարանի փաստաբան Աուրելիա Գրիգորիուն հուլիսի 4-ին Հայաստանի խորհրդարանում համաերոպական խորհրդաժողովի ժամանակ, ներկայացնելով ՙՄարդու իրավունքների ապահովումը սառեցված հակամարտությունների գոտիներում՚ զեկույցը, հայտարարել էր, թե Հայաստանն, իբր, օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը և իրականացրել ցեղասպանություն ադրբեջանցիների նկատմամբ: Նա նաև նշել էր, թե Խոջալուի իրադարձությունները ցեղասպանություն էին, որն, իբր, իրականացրել են հայերը, և դա, իբրև թե, միջազգային ճանաչման արժանացած փաստ է: