Ռոբերտ Քոչարյանի և
Սերժ Սարգսյանի հանդիպման մասին տեղեկատվությունը բացարձակ սուտ է: Այդ մասին
ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահի մամուլի քարտուղար
Վիկտոր Սողոմոնյանը:
«Ես դատողություններ չեմ անի այն մասին, թե թերթերն ինչ
նպատակով են նման հրապարակումներ տպագրում: Սակայն նախագահները չեն հանդիպել, և,
հետևաբար, որևէ մեկի թեկնածության մասին խոսք անգամ չի կարող լինել», - ասել է
Սողոմոնյանը:
Հիշեցնենք,
որ ըստ «Հայկական ժամանակի», շուրջ
մեկ ամիս առաջ կայացել է Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի
և Սերժ Սարգսյանի մասնավոր հանդիպում,
որի հիմնական թեման եղել են 2018 թվականի նախագահական ընտրությունները: Ըստ թերթի, հանդիպման ընթացքում Սարգսյանը
Քոչարյանին տեղեկացրիել է, որ 2018 թվականի ընտրություններում ՀՀԿ-ից նախագահի
պաշտոնի թեկնածուն կլինի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անկախ այն բանից,
թե արդյոք կանցկացվեն կառավարման խորհրդարանական ձևի անցմանն ուղղված
սահմանադրիական բարեփոխումներ: Թերթը նշում է, թե Քոչարյանն այդ առնչությամբ նշել
է, որ Օհանյանի թեկնածությունն իր համար, ընդհանուր առմամբ, ընդունելի է, սակայն
ընդսմին չի խոստացել, որ 2018 թվականին իր թեկնածությունը չի առաջադրի Հայաստանի
ղեկավարի պաշտոնի համար: Բանն այն է, որ, ինչպես նշում է պարբերականը, Քոչարյանը
մտադիր է 2018 թվականին նախագահի պաշտոնի
համար իր թեկնածությունն առաջադրել` եթե ԲՀԿ-ն իրեն սատարի: «Իսկ եթե ԲՀԿ-ն հանդես
գա սեփական թեկնածուով` ի դեմս առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, այդ դեպքում Քոչարյանը
կպաշտպանի Օհանյանի թեկնածությունը», - պնդում է թերթը: