Նախախորհրդարանը կոչ է անում չաջակցել «Հայաստան»
հիմնադրամին և ստեղծել այլընտրանքային Համազգային հիմնադրամ, որի գլխավոր նպատակը
կլինի նպաստել Հայաստանում պետական կառավարման յուրային համակարգի ձևավորմանը: Այս
մասին է ասված Նախախորհրդանի կողմից տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Հաղորդագրությնա
մեջ նշվցում է, որ հայության առջև ծառացած գոյութենական մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է ունենալ ինքնիշխան պետություն, որի առաջին նախապայմանը յուրային` ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման համակարգի, առկայությունն է: Մինչդեռ Հայաստանում այդ համակարգը ոչ միայն յուրային չէ, այլև անձնական ու կլանային շահի համար անթաքույց կերպով ծառայում է օտարին: Նրա ապազգային և կեղեքիչ գործունեության հետևանքով վտանգված է ոչ միայն պետականությունը, այլև հայաստանաբնակ հայության ֆիզիկական գոյությունը: Ուստի այսօր հայության գերխնդիրը պետական կառավարման յուրային համակարգի ձևավորումն է, որի լուծման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծման գործը ձեռնարկել է Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնությունը:
Իրապես համազգային մասշտաբի այս ձեռնարկումը պահանջում է զգալի միջոցներ, որոնք անհրաժեշտ են նոր հայկական պետության ստեղծման համազգային շարժում ձևավորելու համար:
Նշվում է, որ հարկ կլինի մասնագետներ
ներգրավել նոր պետության ռազմավարական ծրագրի մշակման համար, Հայաստանում և
արտերկրի գաղթօջախներում ձևավորել ցանցային կառույց` իր գրասենյակներով, ստեղծել և գործադրել
տեղեկութային-քարոզչական անկախ համակարգ (հեռուստատեսություն, լրատվական գործունեություն և այլն), ապահովել հալածյալների և
նրանց ընտանիքների անդամների իրավական ու
սոցիալական պաշտպանությունը, ձևավորել վարչախմբի հեռացման և դրանից հետո
պետության կառավարման համար
անհրաժեշտ ներկայացուցչական մարմիններ, առաջին հերթին` այլընտրանքային յուրային
խորհրդարան ու ապահովել դրանց լեգիտիմացումը և
գործունեությունը:
«Վերոհիշյալ գերխնդրի լուծման համար անհրաժեշտ է նաև չսնուցել օտարին ծառայող հանցավոր համակարգի այն քայլերը, որոնք նա կատարում է իրեն որպես յուրային մատուցելու միջոցով մեր ժողովրդին մոլորեցնելու նպատակով:
Դրան է ծառայում նաև «Հայաստան» Համահայկական
հիմնադրամը: Այն վաղուց արդեն համազգային տուրքի միջոցով Հայրենիքի շենացման գործիք չէ, այլ կիրառվում է հատկապես Սփյուռքի հաշվին վարչախմբի քրեաօլիգարխիկ շահերն սպասարկելու համար»,-ասված
է հայտարարության մեջ:
Ելնելով այս ամենից, Նախախորհրդարանը կոչ է անում դադարեցնել նվիրաբերումները վարչախմբին և դրա փոխարեն ստեղծել այլընտրանքային համահայկական հիմնադրամ, որի գլխավոր ու հիմնական նպատակը պիտի լինի Հայաստանում պետական կառավարման յուրային համակարգի ձևավորումը: