Facebook ցանցում ՙԱվտոկանգառային անհնազանդությունը սկսված է՚ շարժում է ստեղծվել: Նախաձեռնողների հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
ՙՎճարովի ավտոկանգառների որոշումը անօրինական է և չի բխում հանրային շահից: Հանրային տարածքները տրամադրվել են մասնավոր ընկերության, որը ստանալու է ավտոկանգառներից ստացվող եկամտի 70%-ը: Մասնավոր ընկերությանն է տրամադրվել մեքենայատեր քաղաքացիների տվյալների բազան, մասնավոր ընկերության կողմից նախատեսվում է իրականացնել տեսանկարահանումներ, կիրառել տույժեր ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ինչը Սահմանադրության և մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Հաշվի առնելով այս և որոշման հետ կապված այլ անօրինական կետեր և բացթողումներ, ինչպես նաև օգոստոսի 4-ին ժամը 21:00-ի քննարկման ընթացքում հնչած առաջարկությունները, որպես պայքարի միջոց կիրառել ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ: Մենք ՉԵՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ անօրինական ավտոկանգառների համար՚:
Նշենք, որ ավելի վաղ որոշում էր ընդունվել այն մասին, որ օգոստոսի 1-ից, մեքենան կայանելով Երևանի փողոցներից մեկում, հարկավոր է այդ մասին SMS հաղորդագրությունների միջոցով իրազեկել Parking City Service-ին: Սակայն, քաղաքապետ Տարոն Մարգարյանը անբարենսպաստ է համարել սեզոնը և ընկերությանը կոչ արել ծառայություններն սկսել սեպտեմբերի մեկից: