«Արմավիա» ընկերությունը մինչ օրս չի մարել պարտքը «Զվարթնոց» օդանավակայանի
հանդեպ: Մայիսի 17-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է «Արմենիա»
միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն:
Հիշեցնենք,
որ «Արմավիան» հայտարարել է սնանկացման ընթացակարգի մասին` մեծ կրեդիտորական
պարտքեր ունենալով բանկերի, գործընկերների և այլ կոնտրագենտների հանդեպ: Ավելի վաղ
հաղորդվել էր, որ «Արմավիա» ընկերությունը
Հայաստանի բյուջեին պարտք է 24.2 մլրդ դրամ (շուրջ 58 մլն դոլար), այդ թվում 6,9
մլրդ հարկերի գծով, իսկ 17,3 մլրդ` տուգանքներ և տույժեր: Ընկերությունն ստեղծվել
է 1996 թվականին: Այն պատկանում է «ՄԻԿԱ Լիմիթիդի» նախագահ Միխայիլ Բաղդասարովին: