Հայտարարելով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցման մասին`երկիրը փաստորեն ընտրեց կոորդինատների գերակա համակարգ,
որում
գտնվելու
է
արտաքին
քաղաքական
և
տնտեսական
առումով
առնվազն
միջին
ժամկետ
հեռանկարում:
Այն
մասին,
թե
որքանով
է
հարմարավետ
գտնվել
Մաքսային
միության
կազմում,
ԱրմԻնֆո-ի թղթակցի
հետ
հարցազրույցում
կիսվել
է
բելառուսական
ՙՍտրատեգիա՚
վերլուծական
կենտրոնի
(Մինսկ)
փորձագետ
Վալերի
Կարբալևիչը:
Թույլ տվեք սկսել ՙթեժ՚ թեմայից: Արդյո՞ք քաղաքական ենթատեքստ ունի ՙՈւրալկալիի՚ շուրջ կոնֆլիկտը,
թե
խնդիրը
հանգում
է
$100 մլն
վնասին:
Շարժառիթները, որոնք Բելառուսի ղեկավարությանը դրդել են Ռուսաստանի
հետ
հերթական
առևտրային
կոնֆլիկտի,
ակնհայտ
են:
Ընկերության
գլխավոր
տնօրեն
Վլադիսլավ
Բաումգերթների
ձերբակալությունը,
նախ
և
առաջ,
տրավմատիկ
արձագանք
է
ՙՈւրալկալիի՚
վերջին
քայլերին
Բելառուսական
կալիումի
ընկերությունից
(ԲԿԸ)
դուրս
գալու
ուղղությամբ:
Փորձագետները
խոսում
են
ՙԲելառուսկալիի՚
1-1,5 մլրդ
դոլարի
եկամուտների
տարեկան կորստի մասին: Սակայն դա` միայն գների անկումից: Հարկավոր է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ ՙԲելառուսկալին՚ չունի սեփական
թրեյդերներ,
սպառման
ցանցեր
կալիումի
պարարտանյութերի
վաճառքի
համար,
այն
լիովին
մնացել
է
ՙՈւրալկալիի՚
ձեռքին:
Ուստի
բելառուսական
ընկերությունը
մնացել
է
կոտրված
տաշտակի
առջև
և
տենդագին
միջնորդներ
է
որոնում:
Արդյունքում
ՙԲելառուսկալիի՚
չորս
հանքերից
երկուսի
շահագործումը
դադարել
է:
Եվ
դա
այն
պահին,
երբ
երկիրը
խեղդվում
է
արտարժույթի
դեֆիցիտից:
Իսկ
ՙԲելառուսկալին՚
Բելառուսի
առաջատար
ձեռնարկություն
է
և
ապահովում
է
երկրի
արտահանման
եկամուտների
6-10 տոկոսը:
Տնտեսական
մեծ
կորուրստներից
զատ,
ԲԿԸ
փլուզումը ծանր հոգեբանական հարված է անձամբ Ալեքսանդր Լուկաշենկոյին, ով դա ընկալել
է
այնպես,
կարծես
իրեն
լկտիաբար
ՙքցել
են՚:
Հենց
այդ
պատճառով
էլ
Լուկաշենկոյի
վրեժն
այդքան
արյունալի
էր:
Քննչական
կոմիտեն
հաշվարկել
է,
որ
ռուսական
ընկերությունը
Բելառուսին
100 մլն
դոլարի
վնաս
է
պատճառել:
Կարելի
է
ենթադրել,
որ
հենց
դա
էլ
Բաումգերթների
ազատության
գինն
է:
ՙՈւրալկալիի՚ գլխավոր տնօրենի ձերբակալության առնչությամբ Մոսկվայի
պատասխանը
Մինսկին
ՙՏրանսնեֆտի՚
կողմից
Բելառուսին
նավթի
մատակարարումների՝
400 հազար
տոննայով
կրճատումն
էր:
Բացի
այդ,
ՌԴ
գլխավոր
սանիտարական
բժիշկ
Գենադի
Օնիշչենկոյի
մոտ
անսպասելիորեն
դժգոհություններ
առաջացան
բելառուսական
կաթի
որակի
հանդեպ:
Ձեր
կարծիքով,
արդյո՞ք
նման
տրամաբանությունը
տեղավորվում
է
դաշնակցային
պետությունների
միջև
հարաբերությունների
շրջանակներում:
Այսօրվա դրությամբ դեռևս դադարեցված են բելառուսական խոզի մսի մատակարարումները
ՌԴ`պատրվակով,
թե
Բելառուսում
կան
խոզերի
աֆրիկյան
ժանտախտի
օջախներ:
Սա
ՌԴ
միակ
քայլն
է,
որը
կարելի
է
տնտեսական
պատժամիջոցներ
համարել:
Ռուսաստանի
փոխվարչապետ
Դվորկովիչը
սպառնացել
է
կրճատել
նավթի
արտահանումը
Բելառուս
և
նվազեցնել
բելառուսական
կաթնամթերքի
ներմուծումը:
Ընդգծում
եմ`առայժմ
դրանք
միայն
սպառնալիքներ
են:
Կոնֆլիկտները,
սկանդալները,
փոխադարձ
վիրավորանքները
վաղուց
նորմա
են
հանդիսանում
երկու
երկրների
հարաբերություններում:
Դրանք
ինտեգրման
գործընթացի
սովորական
ու
անխուսափելի
ուղեկիցներ
են
դարձել:
Թե’
Ռուսաստանը,
թե
Բելառուսն
աշխարհի
ոչ
մի
երկրի
հետ
այդքան
կոնֆլիկտներ
ու
սկանդալներ
չունեն,
որքան
մերձավոր
դաշնակցի
հետ:
Իսկ որո՞նք է նման տարօրինակության պատճառները:
Տարօրինակ է, որ ինտեգրացիոն գործընթացը, որն, ըստ էության, կոչված է միավորելու ժողովուրդներին և պետություններին,
մեր
դեպքում
կռվախնձոր
է
դարձել:
Մոսկվայի
և
Մինսկի
դիմակայությունը
նման
միության
շրջանակներում
օրինաչափ
երևույթ
է:
Այդ
պատճառով
կոնֆլիկտը
ծրագրավորված
է
ողջ
ժամանակաշրջանի
համար,
քանի
դեռ
շարունակվելու
է
բելառուսա-ռուսական
ինտեգրումը:
Երկրներն
ուղղակի
դատապարտված
են
սկանդալների
ու
վեճերի:
Այդ
պատճառով
պարբերաբար
գազային,
նավթային,
կաթնային
պատերազմներ
են
բռնկվում:
Բելառուսը Ղազախստանի
հետ
միասին
մտնում
է
Մաքսային
միության
մեջ:
Ի՞նչ
արտոնություններ
և
ի՞նչ
մինուսներ
է
ունեցել
երկիրը
ՄՄ-ին անդամակցության
փաստացի
3 տարվա
ընթացքում:
Շնորհիվ Մաք սային
միության`Բելառուսն
սկսել
է
ռուսական
գազ
և
նավթ
ստանալ
արտոնյալ
գներով:
Ռուսական
սուբսիդիաները
կազմում
են
Բելառուսի
ՀՆԱ-ի շուրջ
16%-ը:
Բացի
այդ,
ռուսաստանյան
շուկայում
Բելառուսն
իր
ապրանքները
վաճառում
է
նույնպես
արտոնյալ
ռեժիմով:
Օրինակ`ժամանակ
առ
ժամանակ
մեքենաշինական
ձեռնարկությունների
արտադրանքը
ՌԴ-ում գնվում
է
ռուսական
բյուջեի
հաշվին:
Երեք
տարվա
ընթացքում
Բելառուսը
3 մլրդ
դոլար
վարկ
է
ստացել
ԵվրԱզԷս-ի Հակաճգնաժամային
հիմնադրամից:
Այս
ամենը
հնարավոր
չէր
լինի
առանց
ՄՄ-ին Բելառուսի
անդամակցության:
Բայց
կան
նաև
թերություններ:
ՌԴ
պահանջով
Բելառուսը
մաքսատուրք
է
սահմանել
արտասահմանյան
մակնիշի
ավտոմեքենաների
համար,
ինչը
կրկնակի
անգամ
ավելացրել
է
դրանց
արժեքը
և
հարված
հասցրել
բնակչության
բարեկեցությանը:
Բայց
գլխավոր
խնդիրն
այլ
բանում
է:
Ռուսական
արտոնությունները
նպաստում
են
այն
բանին,
որ
Բելառուսում
շատ
դանդաղ
են
անցկացվում
շուկայական
բարեփոխումները,
պահպանվում
է
տնտեսական
հին
մոդելը`պետական
հատվածի
գերակշռմամբ,
մնացել
է
կոլխոզային
կարգը:
Այս
մոդելն
անարդյունավետ
է
և
արդեն
ճգնաժամի
փուլ
է
մտել:
Բելառուսը Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ համատեղ մասնակցում է ԵՄ ՙԱրևելյան գործընկերություն՚ ծրագրին: Նոյեմբերին
Վիլնյուսում
Ուկրաինան
մտադիր
է
ստորագրել
ասոցացման
համաձայնագիրը
և
Խորն
ու
համապարփակ
ազատ
առևտրի
գոտու
ստեղծման
շուրջ
համաձայնագիրը,
իսկ
Հայաստանը,
Վրաստանը
ու
Մոլդովան
մտադիր
են
դրանք
նախաստորագրել:
Արդյո՞ք
ՄՄ-ին անդամակցությունը
Բելառուսի
պասսիվության
միակ
պատճառն
է,
թե՞,
այնուամենայնիվ,
առավել
նշանակալի
գործոններ
կան:
Մաքսային միության գործոնն այստեղ գլխավորը չէ: Ամեն ինչ բացատրվում է այսօր Բելառուսի և Եվրամիության միջև առկա սուր քաղաքական
դիմակայությամբ:
Ի
պատասխան
2010 թվականի
նախագահական
ընտրություններից
հետո
ընդդիմության
ջախջախմանը`
ԵՄ
վիզային
պատժամիջոցներ
կիրառեց
Բելառուսի
բարձրագույն
պաշտոնյաների
նկատմամբ,
ինչպես
նաև`
խիստ
տնտեսական
սահմանափակումներ:
Եվրոպան
պահանջում
է
ազատ
արձակել
քաղբանտարկյալներին:
Հենց
այդ
պատճառով
դիմակայության
պայմաններում
ՙԱրևելյան
գործընկերույթուն՚
ծրագիրը
Բելառուսի
պարագայում
չի
կարող
աշխատել:
Պաշտոնական
Մինսկը
ԵՄ
հետ
հարաբերությունները
կարգավորելու
մեծ
անհրաժեշտություն
չունի,
քանզի
այն
ամենն,
ինչ
հարկավոր
է,
կառավարող
վարչակազմն
ստանում
է
Ռուսաստանից: