Ինչու այս ողջ ընթացքում խոսք անգամ չի ասվել ավտոբուսի վարորդի վիճակի մասին, ով ոչ մի կերպ չի արձագանքել այն փաստին, որ իր վրա է գալիս բեռնատար ԿԱՄԱԶ-ը, և նույնիսկ չի փորձել մի կողմ թեքվել, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հարց է տվել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակալության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
ՙԻնչու չի նշվում ավտոբուսի վարորդի մասին, ով կարող էր ղեկին գտնվել հարբած վիճակում, քանի որ բախման պահին նույնիսկ չի փորձել հույս տալ բախումից, մինչդեռ ԿԱՄԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությույանը փորձել է խուսափել բախումից`կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով՚,- հայտարարել է քաղաքագետը:
Քաղաքագետը նաև Հարությունյանի` Հայաստան արտահանձնման գործընթաց սկսելու կոչ է արել, քանի որ, նրա կարծիքով, օբյեկտիվ դատավարություն չի լինի, քանի որ տեղի է ունենում հարցի քաղաքականացում:
Միաժամանակ նա բացառել է Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերությունների հետ այս գործողությունների փոխկապակցվածությունը. ՙՌուսաստանն այս պահին լուրջ խնդիրներ ունի միգրանտների հետ և դրանով փորձում է հող նախապատրաստել հետագա քայլերի համար՚,- ասել է նա: