Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին`ՙՔարե երազներ՚ վեպի հեղինակը, լքել է Ադրբեջանը:
Այդ մասին հաղորդում է Haqqin-ը`վկայակոչելով Այլիսլիի որդուն, ով հաղորդել է, որ արդեն մի քանի օր է, ինչ իր հայրը տանը չէ: Ընդ որում, նա չի հստակեցնել, թե որտեղ է նա գտնվում:
Նշվում է, որ գրողի բջջայինը նույնպես անհասանելի է: Միաժամանակ չի բացառվում, որ Այլիսլին մեկնել է արտասահման՝ քաղաքական ապաստան խնդրելու նպատակով:
Հիշեցնենք, 2012 թ. դեկտեմբերին հայերի ջարդերի մասին Այլիսլիի վեպի հրապարակումից հետո Ադրբեջանում կառավարական մակարդակով հետապնդումներ էին սկսվել գրողի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ: