ՀՀ կառավարությունն ամեն բան անում է վերջնականապես ժողովրդին հավասարակշռությունից հանելու համար, այդպիսի կարծիք է հայտնել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը`մեկնաբանելով կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի կիրառման հարցը:
Վարդանյանի խոսքով, եթե Կիևի Մայդանում հանգստություն հիմնական վրդովողը ՙԱջ սեկտորն՚ էր, Հայաստանում այդ դերն ստանձնել է հանրապետության կառավարությունը: Նա հիշեցրել է, որ մարտի 22-ին Երևանում տեղի են ունենալու պարտադիր կուտակային կենսաթոշակի կիրառման դեմ բողոքի հերթական ակցիաները, որոնք շատ հարցերի պատասխաններ կտան:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն իր հերթին նշել է, որ կուտակային կենսաթոշակների հետ կապված ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ`ավելացնելով, որ Հայաստանում ոչ ոք չգիտի, թե որտեղ են ուղղվելու երկրի քաղաքացիների գումարները`ստացված կուտակային վճարումներից: