Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի Երևան այցի ընթացքում սպասվում է, որ պաշտոնական Անկարան երկու երկրների միջև սահմանի բացման վերաբերյալ առաջարկ կներկայացնի` Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ՙօկուպացված ադրբեջանական շրջաններից՚ առնվազն երկուսի ազատման պայմանով, գրում է թուրքական ՙԱքշամը՚:
Թերթի համաձայն, դեկտեմբերի 12-ին Դավութօղլուի Երևան այցի ընթացքում ՍՏՀԿ շրջանակներում նախատեսվում է նրա հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Աղբյուրի համաձայն, Թուրքիայի առաջարկները, որոնցով Դավութօղլուն գալիս է Երևան, խստացել են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների` Վիեննայում նոյեմբերին կայացած հանդիպումից հետո: Պաշտոնական Անկարան, նախագահների վերջին հանդիպումը գնահատելով որպես բարենպաստ հնարավորություն, որոշել է Հայաստանի հետ հաշտեցմանն ուղղված քայլեր ձեռնարկել: