Երկրի քաղաքական կյանքում Սերժ Սարգսյանի դերը որպես
ՀՀԿ առաջնորդ 2018 թվականից հետո էլ բարձր կլինի, լրագրողների հետ զրույցում
հայտարարել է ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը: Ընդ որում նա անհեթեթ է համարել այն
պնդումները, թե նախագահի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները նրա իշխանության
ղեկին մնալը երկարաձգելու նպատակ ունեն:
«Իհարկե, Սարգսյանի
նախագահության ժամկետը լրանալուց հետո ՀՀԿ կշարունակի գործուն մասնակցությունը
երկրի քաղաքկաան կյանքին, և նույնքան նշանակալի կլինի Սերժ Սարգսյանի դերը», -
ասել է Սահակյանը:
Մեկնաբանելով
առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, ով սուր քննադատության էր ենթարկել
Սարգսյանի գործողությունները, խորհրդարանի խոսնակը նշել է, որ համաձայն չէ
Տեր-Պետրոսյանի գնահատականներին, միևնույն ժամանակ մտադիր չէ նրան պատասխանել
նույն ոճով: «Անցնում են տարիներ, ոմանք կարծում են, թե ամեն ինչ մոռացվել է,
սակայն դա այդպես չէ: Պարզապես, մենք հակված չենք այդ մարդկանց հետ խոսել նույնքան
կտրուկ տոնով: Առաջին նախագահն իրավունք ունի արտահայտելու իր տեսակետը, սակայն նա
պետք է ավելի կոռեկտ լիներ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մակդիներին», -
հայտարարել է խոսնակը: