«Մենք
մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանում, ինչպես նաև շփման գծում ամեն մի
կորստով: Մահվան և վիրավորման
հանգեցնող միջադեպերի թիվը հետընթաց է կայուն խաղաղության որոնումներում կողմերի
հետ մեր աշխատանքւոմ»: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի
համանախագահ Ջեյմս Ուորլիքը` մեկնաբանելով ադրբեջանական դիվերսիոն խմբի
ձերբակալումը Քարվաճառի ուղղությամբ:
Ընդ որում միջնորդը նշել
է, որ ԱՄՆ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են կողմերին աջակցել
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու գործում: «Ռազմական
լուծում չկա: Համանախագահները ցանկանում են Բրյուսելում հանդիպել
ատրգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Էդվարդ Նալբաբնդյանի հետ` հետագա քայլերը
քննարկելու նպակակով», - նշել է նա:
Նա միևնույն ժամանակ, նշել
է,թեր համանախագահներն ակնկալում են, որ Հայաստասնի և Ադրբեջանի նախագահներ Սերժ
Սարգսյանը և Իլհամ Ալիևը կընդունեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Փարիզում
հավաքվելու առաջարկը:
«Երբ նոյեմբերին
նախագահները հանդիպեցին Վիեննայում, մենք աաա կանատես եղանք այն բանի, որ
առաջընթաց հնարավոր է: Մենք հավատում ենք, որ այդ քննարկումների շարունակումը
կարևոր առաջըթնաց քայլ կլինի դեպի հաշտություն: Համանախագահները պատրաստ են օգնել
ցանկացած եղանակլով», -հայտարարել է Ուորլիքը:
Նա նաև հաղորդել է, որ Ֆրանսիայից ԵԱՀԿ ՄԽ նոր համանախահ
Պիեռ Անդրիեն արդեն ձեռնամուխ է եղել իր պարտականությունների կատարմանը: