Հնարավոր է, Հայաստանի բնակչության սոցիալապես անապահով շերտերի համար կիրառվեն հասարակական տրանսպորտի արտոնյալ ուղեվարձեր: Հուլիսի 25-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտյոմ Հասրաթյանը:
Նրա ասելով, նախարարությունն ուսումնասիրում է նման հնարավորությունը: Նախարարն ավելացրել է, որ քննարկվում է արտոնյալ ուղեվարձերի կիրառման դեպքում բյուջեի ծանրաբեռնումը: Հասրաթյանը նաև հաղորդել է, որ Հայաստանում ապրում է շուրջ 100 հազար անապահով ընտանիք: