Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելը ՙԲարգավաճ Հայաստանի ձեռք ու ոտքը կապելու նպատակ է հետապնդում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնելՙժառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, բացառված չէ, որ հաշվի առնելով Աբրահամյանի և ՙԲարգավաճ Հայաստանի՚ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ազգակցական կապերը, և, հետևաբար, նոր վարչապետի որոշակի ազդեցությունն իր խնամու վրա`իշխանություններն Աբրահամյանի միջոցով կփորձեն ԲՀԿ-ին ազդեցության իրենց ուղեծրի մեջ ներառել: Ըստ որում, Մարտիրոսյանը թերահավատորեն է վերաբերում կառավարող կոալիցիային ԲՀԿ-ի միանալու հեռանկարին: Ավելին, նա նշել է, որ ՙԲարգավաճ Հայաստանից՚ տվյալ փուլում լուրջ տոկունություն է պահանջվում, որպեսզի չհայտնվի իշխանության ազդեցության տակ և տրամաբանական ավարտին հասցնի ՙհրաշալի քառյակի՚ շրջանակներում սկսված գործը:
ՙՔառյակի՚ պասսիվության դեպքում, ՙժառանգություն՚ փոխնախագահի կարծիքով, մոտ ժամանակներս պետք է սպասել երկրի հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքի զարգացման ամենամռայլ սցենարներին: ՙԲանն այն է, որ ազատվելով ՙռեֆորմատոր՚ Տիգրան Սարգսյանից և նրա փոխարեն նշանակելով գործող համակարգի ամենավառ ներկայացուցիչներից մեկին`Սերժ Սարգսյանն ամբողջական ձև հաղորդեց այդ համակարգին: Կարելի է ասել, որ Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ շրջանը փակվեց: Եթե իշխանությունն ընդդիմության թողտվությամբ կարողանա ամրապնդել իր դիրքերը, առաջիկա 2-3 ամիսներին մենք կսկսենք քաղել այսօրվա գործընթացների առաջին դառը պտուղները՚,- նշել է Մարտիրոսյանը: