Սպառազինությունների
2014 թվականի համաշխարհային ինդեքսում, որը կազմել է Բոննի Կոնվերսիայի միջազգային
կենտրոնը, Հայաստանը և Ադրբեջանը գտնվում են աշխարհի ամենասպառազինված երկրների
տասնյակում:
Հատկանշական է, որ այդ ինդեքսով Ադրբեջանը, որի ռազմական
ծախսերը մի քանի անգամ գերազանցում են Հայաստանի ռազական բյուջեն, զբաղեցնում է
10-րդ տեղը, մինչդեռ Հայաստանը գտնվում է 3-րդ տեղում: Զեկույցում նշված է, որ 2013
թվականին Հայաստանը և Ադրբեջանն ավելացրել են իրենց ռազմական ծախսերը: Ասված է
նաև, որ Ռուսաստանը երկու երկրին էլ զենք է մատակարարում: Փորձագետների կարծիքով,
իրավիճակը վտանգավոր է և խաղացողները պետք է միջամտեն, որպեսզի կանխեն հետագա
էսկալացիան:
Ամենառազմականացված երկիրն, ըստ զեկույցի, Իսրայելն է:
Տասնյակում ընդգրկված են նաև Սինգապուրը, Սիրիան, Կիպրոսը, Հարավային Կորեա,
Հորդանանը և Հունաստանը: ԱՄՆ գտնվում է 31-րդ տեղում:
Նշենք, որ ինդեքսը կազմվում է ռազմական ծախսերը ՀՆԱ
ծավալի և առողջապահութան ոլորտի ծախսերի հետ համեմատության միջոցով:
Նշենք,
որ Հայաստանի ռազմական բյուջեն 2013 թվականին կազմել է 192 մլրդ դրամ, 2014
թվականին`192 մլրդ դրամ (մոտ 472 մլն դոլար): Ադրբեջանի ռազմական ծախսերը 2014
թվականին կազմել են 3,8 մլրդ.դոլար, իսկ 2015 թվականին այդ գումարը կարող է աճել է
ևս 1 մլրդ.դոլարով:-