Սեպտեմբերի 19-ին Երեւանում կկայանա Ռուսաստանի ՙՀոկեյի լեգենդներ՚ եւ ՙԳրադ՚ թիմերի ընկերական հանդիպումը, որը կնվիրվի լեգենդար հայազգի հոկեյիստ, օլիմպիական խաղերի չեմպիոն Գրիգորի Մկրտչյանի մահվան 10-րդ տարելիցին:
Ինչպես հաղորդում է Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, ռուսական թիմերի հանդիպումը տեղի կունենա Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Միջոցառման կազմաակերպիչներն են Հայաստանի նախագահի աշխատակազմը, կառավարությունը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, Ազգային օլիմպիական կոմիտեն, ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգման ծառայությունը, Հայաստանում ՌԴ դեսպանությունը, Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը, ՙՏԷՆ՚ ընկերությունների խումբը: