ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային
ժողովի
պատվիրակությունը
հոկտեմբերի
11-14 –ը
մասնակցել
է
Խորվաթիայի
մայրաքաղաքում
այդ
կառույցի
լիագումար
նիստին:
Ինչպես այսօր մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, նիստի շրջանակներում
քննարկվել
է
միջազգային
խնդիրների
լայն
շրջանակ`
սիրիական
ճգնաժամ,
իրավիճակն
Աֆղանստանում:
Նահապետյանի
խոսքով,
նիստում
ելույթ
է
ունեցել
նաև
ՆԱՏՕ-ի գլխավոր
քարտուղար
Անդերս
Ֆոգ
Ռասմուսենը:
ՙՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների միջև համագործակցության և անվտանգության
խնդիրները
քննարկելիս
մենք
Ռասմուսենին
կոչ
ենք
արել
ուշադրություն
դարձնել
ՆԱՏՕ-ի գործընկեր
երկրներից
մեկում`
Ադրբեջանում
իրականացվող
այլատյացության
և
ռասիզմի
քաղաքականության
վրա:
Մենք
ընդգծել
ենք,
որ
հակահայկական
հիստերիան
չի
նպաստում
տարածաշրջանում
կայունության
և
անվտանգության
ամրապնդմանը՚,-
ասել
է
Նահապետյանը: