2014 թվականի ապրիլի 26-ին
«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը հաստատեց 2013
թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունները` ստուգված «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ Արմենիա»
ՓԲԸ-ի կողմից: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի
ծառայությունից,
Աղբյուրի
համաձայն, 2013 թվականի վերջի դրությամբ աուդիտ անցած հիմնական ցուցանիշների
համեմատական դինամիկան 2012 թվականի նկատմամբ վկայում է հիմնական ֆինանսական
ցուցանիշների կայուն աճի մասին: Մասնավորապես, ակտիվները 2012-ի համեմատ աճել են
35.7 %, մինչև 269,3 մլրդ դրամ, վարկային պորտֆելը` 29.8 %, մինչև 172,3 մլրդ
դրամ: Ներգրաված միջոցների ծավալն աճել է 39.1 %, մինչև 159,2 մլրդ դրամ:
Ընդհանուր կապիտալն 2012-ի համեմատ աճել է 23.1%, մինչև 44.1 մլրդ.դրամ: 2013
թվականն Արդշինինվեստբանկը եզրափակել է 6,4 մլրդ դրամ զուտ շահույթով, տարեկան
աճը` 51.7 %: 2013 թվականի վերջի դրությամբ բանկի մշտական ակտիվ հաճախորդների թիվն աճել է 19.4 %, մինչև 221
հազար:
Միջազգային
ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման արդյունքում
Արդշինինվեստբանկին հաջողվել է ներգրավել լրացուցիչ ոչ գանձապետական բնույթի
երկարաժամկետ միջոցներ հետևյալ ֆինանսական կազմակերպություններից` World Business
Capital (WBC)` 10.0 մլն.դոլար, Asian Development Bank (ADB)` 6.0 մլն.դոլար,
Atlantic Forfaitierungs` 2.9 մլն.եվրո, Citibank` 2.3 մլն.դոլար, Ռոսսելխոզբանկ`
1.2 մլն.դոլար, Landesbank` 0.5 մլն.եվրո:
Աղբյուրի
համաձայն, Արդշինինվեստբանկի կայուն զարգացման մասին է խոսում նաև Moody’s միջազգային
վարկանշային գործակալության կողմից Բանկի վարկանիշերի հեռանկարային գնահատականի
բարձրացումը «կայուն» մակարդակի:
Նշենք,
որ Արդշինինվեստբանկը Հայաստանի բանկային համակարգում գործում է 2002 թվականից:
Բանկի մեծամասնական բաժնետերն է «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն` 97.23%, իսկ
մնացած 2.77% բաժնետոմսերը պատկանում են ֆիզիկական անձանց: Բանկն ունի 49
մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում: