Ազգային ժողովի ընդդիմադիր
խմբակցությունները բաց թողեցին խոսնակի պաշտոնի համար միասնական թեկնածուով հանդես
գալու հնարավորությունը: Մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների
ինստիտուտի հայկական մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարկարովը:
Նրա ասելով, առաջադրելով
միասնական թեկնածու` «Հրաշալի քառյակը» (ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», ԲՀԿ), կարող
էր ցույց տալ, որ անհրաժեշտ պահին կարող է համախմբվել և զերծ մնալ
հավակնություններից: Քաղաքագետը նաև կարծում է, որ այդ համախմբման արդյունքը
կարևոր չէր լինի, քանի որ նման հնարավորությունը չէր կարելի է բաց թողնել:
Ապրիլի 28-ին
խորհրդարանական բոլոր ուժերը, ՀՀԿ-ից
բացի, հրաժարվեցին մասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքին, ինչի արդյունքում
ՀՀԿ չկարողացավ քվեարկություն կազմակերպել: Սակայն հանրապետականները ելքը գտան և
ուղղում կատարեցին հաշվիչ հանձնաժողովի ձևավորման մասին օրենքում` ապահովելով
անհրաժեշտ քվորում: Ապրիլի 29-ին Ազգային
ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ խորհրդարանի նոր խոսնակ կընտրի:
Խորրդարանականներն ստիպված են ընտրություն կատարել ՀՀԿ խմբակցության ղեկավար
Գալուստ Սահակյանի և ինքնառաջադրված նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի միջև: