Նախախորհրդարանը, երկիրը կործանման տանող այս վիճակից դուրս գալու և Հայաստանում նոր որակի պետություն կառուցելու իր ծրագիրն ուգործնական քայլերը գյումրեցիներին ներկայացնելու նպատակով, մայիսի 9-ին` ժամը 15:00-ին, Գյումրու թատերական հրապարակում կազմակերպում էհանրահավաք:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Նախախորհրդարանի մամլո ծառայությունում, ծրագիրը նախատեսում է անցնցում իշխանափոխության հասնել համակարգից դուրս պայքարի միջոցով՝ ժողովրդի համախմբմամբ ու յուրաքանչյուրքաղաքացու կոնկրետ մասնակցությամբ: ՙՈրպես առաջին նախապայման հարկավոր է խուսափել համակարգի հիմնական ծուղակից՝ կեղծընտրություններից, ինչպես նաև դրանց հետևող հուսախաբությունից՚,- ընդգծվում է հայտարարության մեջ: Հանրահավաքում ելույթ կունենան Գարեգին Չուգասզյանը, Ալեք Ենիգոմշյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Տիգրան Խզմալյանը, Սաշուր Քալաշյանը եւՆախախորհրդարանի այլ ներկայացուցիչներ ու համախոհներ: