101 ՙկողմ՚ ձայնով, փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Քվեարկությանը մասնակցել է 106 պատգամավոր, որից երեքը քվեարկել է ինքնաառաջադրված ընդդիմադիր գործիչ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի օգտին, երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Ընտրություններից հետո Գալուստ Սահակյանը խոստացել է անել հնարավոր ամեն բան խորհրդարանական ուժերի միջև երկխոսություն հաստատելու, ինչպես նաև բազմակարծություն ապահովելու համար:
Քվեարկությանը չեն մասնակցել Հայ ազգային կոնգերսը, ՙԺառանգությունը՚ ՀՅԴ-ն: Իրեն ընդդիմություն հռչակած ՙՕրինաց երկիրը՚ մասնակցել է քվեարկությանը, այլընտրանքային ՙԲարգավաճ Հայաստանը՚` նույնպես: ՕԵԿ և ԲՀԿ պատգամավորների մեծ մասն աջակցել է Գալուստ Սահակյանի թեկնածությանը:
Այնուամենայնիվ, նախօրեին այդ նույն ուժերի ներկայացուցիչները, ԱԺ նախագահի ընտրությունները ձախողելու նպատակով, հրաժարվել էին մասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքին: