Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակի ներկայացուցիչներն օգոստոսի 13-ին ընդունել են Ադրբեջանում գերության մեջ հայտնված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ծնողներին:
ԿԽՄԿ գրասենյակի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Էթերի Մուսայելյանի հավաստմամբ, ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները տեղեկացվել են միջադեպի մասին: Այլ մանրամասներ Մուսայելյանը չի հաղորդել, քանի որ օժտված է համապատասխան լիազորություններով: Ինջիղուլյանի ծնողների հետ հանդիպել է ԿԽՄԿ հատուկ պատվիրակ Դրագանա Ռանկովիչը:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից զինվորի հարազատները ակցիա էին անցկացնում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի շենքի մոտ` Հակոբ Ինջիղուլյանի ճակատագտրի մասին տեղեկություններ տրամադրելու պահանջով։ Զինծառայողը մոլորվել էր և գերի ընկել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը: Օգոստոսի 12-ի տվյալներով, Ադրբեջանի իշխանությունները ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներին դեռ թույլ չէին տվել տեսակցել Ինջիղուլյանի հետ: