ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը դարձել է Հայաստանի
բժշկական ապահովագրության հատվածի առաջատարը: Այս մասն ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ընկերության մարկետինգի և PR
ծառայությունից, հղում կատարելով ԱրմԻնֆո լրատվական գործակալության կողմից
կազմված` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենիկինգի արդյունքներին:
Աղբյուրի համաձայն, 2013
թվականին ընկերության ապահովագրական պրեմիաները բժշկական ապահովագրության
հատվածում կազմել են 3 մլրդ.դրամ, իսկ չորրորդ եռամսյակում ապահովագրության այս
տեսակով կնքվել է 1799 ապահովագրության պայմանագիր: Ընկերությունը մեկ տարում
ավելի քան 50% ավելացրել է բժշկական ապահովագրության պորտֆելը: Իսկ
ապահովագրության այս տեսակով ընկերության կողմից իրականացված ապահովագրական
հատուցումները հաշվետու տարում կազմել են 1.68 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով
աճելով 5 անգամ:
Նշենք, որ Հայաստանի 7
ապահովագրական ընկերությունները բժշկական ապահովագրության հատվածում հավաքագրել են
11.6 մլրդ դրամի պրեմիաներ, իսկ հատուցումները կազմել են 7,5 մլրդ դրամ: ՀՀ
կառավարության նախորդ տարվա որոշման կապակցությամբ, ապահովագրական
ընկերությունները դադարեցրել են բժշկական ապահովագրության պայմանագրերի կնքումը
բյուջետային աշխատողների հետ` «սոցիալական փաթեթի» շրջանակներում, ինչով էլ
պայմանավորված է տարեկան կտրվածքով այս հատվածի ծավալների 5.5% անկումը:
Ըստ ԱրմԻնֆո
գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերույթունների Ռենկինգի, 2013 թվականի
ընթացքում ՌԵՍՈ ապահովագրական ընկերության բոլոր տեսակի ապահովագրությունների գծով
(պարտադիր և կամավոր) ապահովագրական հավաքագրված պրեմիաների ընդհանուր ծավալը
կազմել է 5,8 մլրդ դրամով (3 տեղը շուկայում), տարեկան կտրվածքով աճելով 11.7%:
Ընկերության ապահովագրական հատուցումները նույն ժամանակահատվածում կազմել են 3,3
մլրդ դրամ (տարեկան աճը` ավելի քան 2 անգամ): ՌԵՍՈ-ի ակտիվները 2014 թվականի
հունվարի 1-ի դրությամբ կազմել են 7.6 մլրդ դրամ (տարեկան աճը` մոտ 40 %):
Հիշեցնենք, որ ՌԵՍՈ
ապահովագրական ընկերության հիմնադիրն է Ռուսաստանի խոշորագույն ապահովագրական
ընկերություններից մեկը` «ՌԵՍՈ - Գարանտիան»: Ռուսական ապահովագրողի հայկական
դուստր ընկերությունը շուկա է դուրս եկել 2008 թվականի նոյեմբերին և հանդիսանում է
Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատարներից մեկը: