2009 թվականին Ամերիաբանկը Հայաստանի
փոքր էներգետիկայի ոլորտին է ուղղել 64 մլն.դոլար: Այս մասին Երևանում B2B
ձևաչափով ընթացող «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի
նախագծերի ֆինանսավորում» խորագրով
համաժողովում այսօր հայտարարել է բանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Նա
ճշգրտել է, որ վերջին 5 տարիներին բանկը ֆինանսավորել է 46 հիդրոէլեկտրակայաների
շինարարությունը և տեխնիկական զինումը: Իսկ էներգախնայողության ոլորտում բանկը
տրամադրել է 3 մլն.դոլարի վարկեր:
Բանկիրը տեղեկացրել է, որ Ամերիաբանկը միջազգային ֆոնդավորող
կառույցներից ընդհանուր հաշվով ներգրավել
է 270 մլն.դոլար: Ընդ որում, այդ ռեսուրսների մեծ մասը, ինչպես ընդգծել է
Հանեսյանը, ուղղվել է ՓՄՁ վարկավորմանը: Նա նաև հաղորդել է, որ անցյալ տարի
Ամերիաբանկն Ավստրիական Զարգացման Բանկից ներգրավեց 15 մլն. դոլար, որն ուղղվեց
փոքր էներգետիկայի ոլորտի նախագծերի ֆինանսավորմանը (30 վարկ):
Նշենք,
որ Ամերիաբանկը հանդիսանում է ունիվերսալ բանկ, որը ներդրումային, կորպորատիվ և
մանրածախ բանկային ծառայություններ է տրամադրում բանկային լուծումների համալիր
փաթեթի տեսքով: Ամերիաբանկի բաժնետերն է Ameria Group (CY) Limited ընկերությունը, 100% մասնաբաժնով: