Նախօրեին
ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի
անդամների հետ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի 2,5 ժամ տևած գաղտնի
հանդիպման ընթացքում քննարկվել են, գործնականում, Հայաստանի ներքին և արտաքին
քաղաքականության օրակարգի բոլոր հարցերը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է
հանդիպմանը մասնակցած ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը, խոսք է գնացել թե ԵԱՏՄ-ին
Հայաստանի ինտեգրման մասին, ինչի առնչությամբ Ջոն Հեֆերնն ընդգծել է, որ
Վաշինգտոնը հարգում է Հայաստանի ընտրությունը, թե տնտեսական իրավիճակի, թե
հայ-ամերիկյան համագործակցության, թե տարածաշրջանային գործընթացների մասին:
Ինչպես հավաստիացրել է Նիկոյանը, հանդիպման ընթացքում
դեսպանը չի շոշափել վերջին օրերին հայ ընդդիմադիրների մեքենաների հրկիզմանն ու
նրանցից մեկի ծեծին առնչվող միջադեպերը:
Փոխարենը` հատուկ ուշադրություն է դարձվել երկաթուղու
աբխազական հատվածի բացման հեռանկարներին, որը Հայաստանը կապում է Ռուսաստանին: Այդ
առնչությամբ ամերիկացի դեսպանն ընդգծել է, որ ողջունում է Հայաստանի
հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ցանկացած հնարավորություն, և շատ լավ
կլինի, եթե երկաթուղու աբխազական տեղամասը վերագործարկվի, քանի որ դա կհանգեցնի
Հայաստանի տնտեսության աշխուժացման և, որպես արդյունք, ողջ տարածաշրջանի տնտեսական
իրավիճակի շախուժացման;
Նշենք, որ երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման
հարցն արդիականացել է Մոսկվայի և Սուխումի միջև դաշնակցության և ռազմավարական
գործընկերության շուրջ պայմանագրի ստորագրման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի
համապատասխան հայտարարությունից հետո: Պուտինը, մասնավորապես, ընդգծել էր. «Հնարավոր ենք համարում մյուս գործընկերների հետ մտածել և ընդհանուր համաձայնությամբ իրականացնել այդ նախագիծը, օրինակ, որպես երկաթուղային տրանզիտային հաղորդակցություն` Սուխոմի, Թբիլիսիւ ուղղություններով, իսկ հետագայում դեպի Հայաստան, իսկ մյուս կողմից` դեպի Ռուսաստան»:
Ուշագրավ է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը սուր քննադատության էր
ենթարկել Մոսկվայի և Սուխումի միջև ստորագրված պայմանագիրը, ընդգծելով, որ
ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, և հայտարարելով, թե նման
փաստաթղթերը միայն սրում են իրավիճակը տարածաշրջանում: Թբիլիսին նույնպես
հայտարարել էր, որ ե/ու աբխազական հատվածի բացման հարցը կարող է լուծվել միայն իր
թույլտվությամբ: