Հայաստանի
բանկային համակարգը վճարունակ փոխառուների սուր պակաս ունի, գոյատևելով այսօր
հիմնականում ռեվոլվերային (revolve – պարբերաբար վերականգնվող)
վարկերի հաշվին: Նման մտահոգիչ գնահատկաններով են կիսվում բանկային փորձագետները,
մեկնաբանելով Հայաստանի ֆինանսա-տնտեսական իրավիճակը և դրա ազդեցությունը բանկային
հատվածի վրա:
Հայաստանի բանկային համակարգը, նշում են բանկիրները,
արդեն մի քանի տարի է, որ դադարել են սպասարկել տնտեսության իրական հատվածին,
հիմնականում գոյատևելով հին պարտքերը վերաձևակերպելով: «Հայաստանում կորելյացիա
չկա ՀՆԱ-ի և տնտեսության իրական հատվածի վարկավորման միջև, տեղ-տեղ այն անգամ
բացասական է: Սակայն, թվում է, թե բանկերը շարունակում են տնտեսվարող սուբյեկտների
ֆինանսավորումը: Դա խոսում է այն մասին, որ բանկային գոմարները տնտեսություն չեն
գնում: Իրականում տեղի է ունենում վարկերի զանգվածային վերաֆինանսավորում և
կապիտալի արտահոսք դեպի արտասահման: Այս երկու գործոններն էլ բացատրում են ՀՆԱ-ի և
տնտեսության իրական հատվածի վարկավորման միջև գոյություն ունեցող բացասական
կորելյացիան»:
Բանկիրները նշում են քաղաքացիների սոցիալ-տնտեսական
վիճակի վատթարացումը, որոնց կողմից բանկին կրկնակի դիմելը դարձել է անհարժեշտ միջոց:
Միաժամանակ բանկերը քաղաքացիներին մեղադրում են ավելորդ շռայլության մեջ. «մեր
քաղաքացիներին դիպել է պարտքային կախվածության սինդրոմը, պարտքով ապրելու
ամրեիկյան հիվանդությունը: Ընդ որում, փոխառուները պարտք են վերցնում ոչ միայն
սնունդ և հագուստր, այլ նաև, օրինակ,
թանկարժեք սմարթֆոն ձեռք բերելու նպատակով»:
Բանկիրների խոսքերով, «լավ» հաճախորդների պակասը
համակարգին բախել է վարկավորման ծավալների շարունակական անկման հետ: Ըստ
փորձագետների, ստեղծված իրավիճակում առաջիկա երեք տարիներին բանկերի թիվը կնվազի.
«ապագայում շուկաներն իրար մեջ կբաժանեն 15 բանկեր, իսկ իրականում դրանց թիվը պետք
է լինի 10: Հենց այսպիսի քանակով բանկերն էլ կարող են ապահովել հաճախորդների
օպտիմալ կերպով բաժանումն իրար մեջ, միաժամանակ պահպանելով գործունեության
եկամտաբերությունը»:
Բանկիրների կարծիքով, անխուսափելի կոնսոլիդացումը կօգնի
վերականգնել բանկային համակարգի ներդրումային վաղեմի գրավչությունը: «Կապիտալի
եկամտաբերությունը (ROE) բանկային համակարգում 2013 թվականին միջին հաշվով նվազել
է 8%: Նման ROE-ի պայմաններում ոչ մի բաժնետեր գումարներ չի ներդնի բանկային
հատվածում, քանի որ ներդրողների համար ավելի գերադասելի են դառնում տարեկան 12%
տոկոսադրույքով ավանդները»,-նշում են փորձագետները:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`
«Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի», նախաճգնաժամային փուլում (2007թ.)
բանկային համակարգում կապիտալի եկամտաբերությունը (ROE) միջին հաշվով հասավ 13%-ի:
Ճգնաժամի ակտիվ փուլում (2008-200-թթ) այս ցուցանիշը նվազեց մինչև 5%: Այնուհետև 2
տարի (2010-2011թթ) ROE-ն ավելացավ, հասնելով մինչև 10%-ի: Իսկ 2013 թվականի
արդյունքներով եկամտաբերությունը հասավ 8%-ի:
Հայաստանի
բանկային համակարգի իրական վիճակը, ըստ բանկային փորձագետների, չի արտացոլում
բանկերի կողմից հրապարակվող ցուցանշներում: Բանկերն արհեստականորեն բարձրացնում են
իրենց ֆինանսական ցուցանիշները, ստեղծելով պատրանք, որ բանկային համակարգը
շարունակում է զարգանալ: