Այսօր Հայաստանն Ադրբեջանի հետ դիմակայության իրական կողմ չէ, քանի որ
Երևանը բավականին վաղուց ղեկավարվում է Ռուսաստանից: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է
հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:
«Հաշվի
առնելով այն հանգամանքը, որ Երևանում որոշումները կայացվում են Մոսկվայի թելադրանքով,
Հայաստանի հետ Ադրբեջանը չի կարող պայմանավորվել: Բաքուն և Երևանն արդեն փորձել են
պայմանավորվել Ղարաբաղի շուրջ: Եվ այն բանից հետո, երբ դա, գործնականում, հաջողվել
էր անել, Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, պարզապես, դուրս մղեցին
զբաղեցրած պաշտոնից: Հեռացրեցին Մոսկվայից` փուլային հաշտությանը համաձայնելու
համար: Իսկ այն բանից հետո, երբ 1999
թվականին պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԵԱՀԿ Ստամբուլի
գագաթնաժողովում ղարաբաղյան հարցը լուծելու շուրջ, գնդակահարեցին, ընդհանրապես,
վարչապետին, խորհրդարանի խոսնակին և մի քանի այլ պատգամավորների», - հիշեցրել է
քաղաքագետը:
Նրա
կարծիքով, այսօր Ռուսաստանն ի զորու չէ առանց Ուկրաինայի իրագործել նախկին ԽՍՀՄ
օրինակով կայսրություն ստեղծելու իր պատրանքային մտահղացումները: Ուստի նա փորձում
է, առայժմ ապարդյուն, իր ինտեգրացիոն նախագծերի մեջ ներքաշել Հայաստանին, այժմ`
արդեն Ադրբեջանին: Այդ լույսի ներքո Ալիզադեն, գործնականում, անհնար է համարում
Երևանի և ԲաԱվի միջև լիարժեք երկխոսության հաստատումը: Սակայն քաղաքագետը համոզված
է, որ ժամանակի ընթացքւոմ իրավիճակը կփոխվի, հաշվի առնելով ոչ լավագույն
իրավիճակը, որում հայտնվել է Ռուսաստանն ուկրաինայի ճգնաժամի արդյունքում:
«Այսօր
մեզ հարկավոր է որոշ ժամանակ սպասել, մինչև Ռուսաստանի համար ավելի վատ լինի: Եվ
որքան ավելի վատ լինի Ռուսաստանի համար, այնքան ավելի անկախ կլինի Հայաստանը: Իսկ
երբ Հայաստանն անկախ լինի, Ադրբեջանը կարող է հարևան երկրի հետ պայմանավորվել
Ղարաբաղի շուրջ` առանց միջնորդների, որոնք պարտադրում են սեփական շահերից բխող
իրենց պայմանները», - ամփոփել է Ալիզադեն: