Եթե անհրաժեշտություն լինի, նորից կգնանք կռվելու` հանուն խաղաղության պահպանման, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, խաղաղ պայմաններում հարկավոր է գործադրել բոլոր ուժերը` պատերազմի վերսկսման սպառնալիքը չեզոքացնելու նպատակով: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհայտ կորածների թեմային` Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ անհայտ կորածների և գերիների հարցերով զբաղվող հանձնաժողովը, որի նախագահն ինքն է, ամեն ինչ անում է նրանց հայտնաբերելու ուղղությամբ: