Տարեսկզբից ընթացող ՀՀ դրամի դեվալվացիան կապված է
ռուսական ռուբլու արժեզրկման հետ: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում
հայտարարել է ՀՀ կենրոնական բանկի Խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին:
«ՀՀ դոլարի նկատմամբ
հայկական դրամի արժեզրկումն ավանդաբար տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա առաջին
եռամսյակում, կապված վճարային բալանսի ընթացիկ հաշվի սպասարկման հետ: Իսկ այս տարի
դրան հարկավոր է ավելացնել նաև ռուսական ռուբլու արժեզրկումը»,-ասել է Ստեփանյանը:
Նա նշել է, որ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի անկումը Հայստանում ստեղծում է
բացասական ակնկալիքներ:
ԿԲ ներկայացուցիչը նշել է,
որ ռուբլին Ռուսաստանում գնալով ընկնում է, կապված ինֆլյացիայի 2015 թվականի
թիրախավորման քաղաքականության հետ, այն ժամանակ, երբ ՀՀ ԿԲ դեռ 2006 թվականին
արդեն անցել էր «լողացող փոխարժեքին»: «Այդ առումով, ՄՄ-ին Հայաստանի միանալուց
հետո հանրապետության արտարժութային կարգավորման միասնականացման ոլորտում
պրոբլեմներ չեն առաջանա»,-ասել է նա: Ստեփանյանը հավելել է, որ ՄՄ-ին միանալուց
հետո ռուսական ռուբլին կամրապնդվի Հայաստանում, քանի որ տնտեսվարող սուբյեկտները
կսկսեն պայմնանագրեր կնքել նաև ռուբլիով: Սակայն, նա իրական չի համարում ՄՄ
շրջանակներում միասնական արժույթի կամ ռուբլու գոտուն անցնելը: «Այսօր օրակարգում
նման հարց չկա»,-հայտարարել է Ստեփանյանը:
Նշենք,
որ 2014 թվականի սկզբին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը կազմել է 2%,
ինչի արդյունքում միջին փոխարժեքը 405 դրամ/դոլարից աճել է մինչև ներկայիս 414
դրամ/դոլարը: