Հայաստանը և Բելառուսը նախատեսում են գյուղատնտեսական
տեխնիկայի հավաքման համատեղ ձեռնարկություն ստեղծել: Այդ հարցը քննարկվել է մայիսի
13-ին Երևանում Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարար Լեոնիդ Զայացի և
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանդիպման ժամանակ,
հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
Հայկական կողմը համագործակցության շահագրգռվածություն է
հայտնել այնպիսի ոլորտներում, ինչպես`սերմնաբուծությունը, անասնաբուծությունը,
պարարտանյութերի և թունաքիմիկատների մատակարարումը£ ՙՄենք հետաքրքրված ենք նաև
բելառուսական գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու հարցով£ Պայմանավորվել ենք, որ
այս տարի Հայաստանում կսկսենք հիմնել գյուղատնտեսական տեխնիկայի հավաքման համատեղ
ձեռնարկություն՚,- նշել է Ս.Կարապետյանը£
Լեոնիդ Զայացն իր հերթին հաստատել է այդ ուղղություններով
համագործակցության բելառուսական կողմի պատրաստակամությունը£ Քննարկվել է նաև այլ
ուղղություններով համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հնարավորությունը,
մասնավորապեսª կարագի կշռաբաշխման, Հայաստանի տարածքում բելառուսական կաթի
շշալցման:
Հետաքրքրություն կա նաև հետագայում Հայաստանից Բելառուս
պահածոների և կոնյակի արտահանման առնչությամբ: