Արդշինինվեստբանկը
շարունակում է ցւցադրել հիմնական ցուցանիշների կայուն աճ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի
ծառայությունից, Արդշինինվեստբանկի
զուտ շահույթը 2014 թվականի առաջին կիսամյակում կազմել է 2.8 մլրդ.դրամ, 2013-ի
նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 36.2%:
Աղբյուրի համաձայն, բանկի
ակտիվները տարեկան կտրվածքով աճել են 2,2% կամ 6 մլրդ,դրամով, 2014-ի հուլիսի 1 –
ին կազմելով 275.3 մլրդ դրամ: Բանկի վարկային պորտֆելը նույն օրվա դրությամբ
կազմել է 183.5 մլրդ դրամ, տարեկան աճը`6.4 մլրդ դրամ կամ 3.6%: Բանկի ավանդային
պորտֆելն աճել է 21,7 մլրդ դրամով կամ 13,7%, կազմելով առաջին կիսամյակում 180.9
մլրդ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 45.8 մլրդ դրամ, տարեկան աճը`1,7
մլրդ դրամ կամ 3.9%: Առաջին կիսամյակում բանկի մշտական ակտիվ հաճախորդների թիվն
աճել է 3.3 հազարով, կազմելով ավելի քան 224 հազար հաճախորդներ:
Միջազգային ֆինանսական
կառույցների հետ արդյունավետ համագորչծակցության շնորհիվ Արդշինինվեստբանկը
Սիթիբանկի հետ կնքել է 18 մլն.դոլարի սինդիկացված վարկի ստացման պայմանագիր:
Գրծարքն իրականացվել է առանց բազմակող զարգացման գործակալների: «Այս գործարքը
հայկական ֆինանսական կառույցի հետ կնքված առաջին սինդիկացված վարկն է միջբանկային
վարկային շուկայում, որն իրականացվել է առանց բազմակողմ զարգացման գործակալության
աջակցության` մեծ հետաքրքրություն առաջացնելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ
միջազգային բանկերի մոտ»,-նշում է աղբյուրը:
Նշենք,
որ Արդշինինվեստբանկը հայկական շուկայում գործում է 2002 թվականից: Բանկի
մաժորիտար բաժնետերն է «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն, որի մասնաբաժինը
կազմում է 97.23%: Մնացած 2,77%-ը պատկանում է ֆիզիկական անձանց: Բանկն ունի 55
մասնաճյուղ և 92 բանկոմատ: Բանկը հիմնականում զբաղվում է կորպորատիվ հաճախորդների
և ՓՄՁ ոլորտի վարկավորմամբ, որոնց մասնաբաժինը բանկի վարկային պորտֆելում կազմում
է 69%: