Հայաստանի քաղաքացիների 43,3 տոկոսը պոտենցիալ
արտագաղթող է: Ինչպես հուլիսի 31-ին մամուլի ասուլիսում հաղորդել է «Սոցիոմետր»
սոցիոլոգիական կենտրնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը, այդ են վկայում հանրապետության
100 բնակավայրերում 4400 չափահասների շրջանում անցկացված սոցհարցման արդյունքները:
Սոցհարցման տվյալներով,
արտագաղթի տրամադրություններն առավել զգալի են Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Վայոց
ձորի և Արարատի մարզերում: Այսպես, Կոտայքի մարզում պոտենցիալ արտագաղթող են
հարցման մասնակիցների 61.5 տոկոսը, Արագածոտնի մարզում` 51.1 տոկոսը, Շիրակում` 50
տոկոսը: Ընդ որում հայրենիքն արդեն պատրաստվում են լքել Վայոց ձորում հարցման
ենթարկվածների 14.8 տոկոսը, Արագածոտնում` 8.9 տոկոսը, Շիրակում` 7.7 տոկոսը:
Երևանում պոտենցիալ
արտագաղթող են 39 տոկոսը, ևս 7 տոկոսն արդեն պատրաստ են մեկնել երկրից: Ադիբեկյանի
ասելով, Հայաստանի բնակչությանը 1/3-ը կլքեր հայրենիքը, եթե ճանապարհի շախսերը
հոգալու հնարավորություն ունենար:
Սոցիոլոգը խորհուրդ է տվել
ստեղծված իրավիճակի արմատները փնտրելշանր սոցիալ-տնտեսական իրավիճակում: Նա
ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ մարզերում կան ընտանիքներ, որտեղ
մեկ շնչին բաժին ընկնղո ամսական եկամուտը կազմում է ընդամենը 20-25 դրամ, ինչը
չնչին գումար է` հաշվի առնելով կոմունալ ծառայությունների աճող ծախսերը:
Սոցհարցման
արդյունքները վկայում են այն մասին, որ ընտանիքների 11 տոկոսը գոյատևման համար
միջոցներ է ստանում արտասահմանից: Վաստակելու նպատակով արտասահման մեկնելու
ավանդույթի արդյունքում աճում է ոչ լրիվ ընտանիքների թիվը: