AL JAZEERA հեռուստաալիքը
թուրք-իսրայելական հարաբերություններին նվիրված իր ֆիլմում շոշափել է նաև Հայոց
ցեղասպանության թեման, հաղորդում է Իրանի հայ համայնքի կայքը: Ֆիլմում
թուրք-հայկական հարաբերությունների համատեքստում շոշափվում է այն հարցը, թե
Թուրքիան ինչպես է փորձել հրեական լոբբին օգտագործել Հայոց ցեղասպանության
միջազգային ճանաչմանը խոչըդնոտելու գործընթացում: Խոսք է եղել նաև այն մասին, որ Թել ավիվը խուսափում է
ճանաչել Հայոց ցեղասպանությունը` Անկարային հետ հարաբերությունները չփչացնելու
մտավախությունից դրդված: