ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան մարմիննրին կոչ են անում մանրակրկիտ և անկողմնակալ հետաքննություն իրականացնել զինված ուժերի շփման գոտում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, համանախագահները նշում են, որ դիտարկումներին մասնակցած անձինք հանդիսանում են իրենց գործի պրոֆեսիոնալներ, իսկ նման միջադեպերը սասանում են ինչպես այդ անձանց, ակնպես էլ ԵԱՀԿ ործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքները, ինչպես նաև հակասում են հրադադարի վերաբերյալ համաձայնագրին, որը ձեռք էր բերվել 1994 թվականի մայիսին:
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին ԵԱՀԿ առաքելության կողմից ծրագրված պլանային դիտարկումները Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտում, Հադրութի ուղղությամբ, դադարեցեվել է` ադրբեջանական կողմից ԼՂՀ ՊԲ դիրքերի ուղղությամբ ինքնքնաձիգից արձակված կրակոցների հետևանքով:
Կրակոցներն արձանագրվել են երկու կողմերի դիտորդական խմբերը: ԵԱՀԿ ործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, որը ղեկավարում էր հակառակ կողմի դիտորդական խումբը, անվտանգության նկատառումներից ելնելով կայացրել է դիտորդությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում: