Մոսկվան ստիպված է հաշվի առնել Երևանի կարծիքն իր տարածաշրջանային քաղաքականությունում: ԱրմԻնֆոյին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանը:
ՙՈւշագրավ է, որ խոսքը վերաբերում է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերություններին: Հայաստանի կարծիքը հաշվի է առնվում նաև ղարաբաղյան հակամարտության ռազմական փուլի վերսկսում թույլ չտալուն նպատակաուղղված Մոսկվայի միջնորդական առաքելության ջանքերում: Ավելին, վերջին տարիներին, հաշվի առնելով Բաքվի հետ հարաբերությունների ներկայիս ցածր մակարդակը, որն առնչվում է Գաբալայի ՌՏԿ-ին, և գրեթե անհուսալի փակուղին Վրաստանի հետ հարաբերություններում` 08,08,08 պատերազմից հետո, Հայաստանը Ռուսաստանի համար ձեռք է բերել ավելի մեծ կարևորություն՚, - նշել է Մինասյանը: Նրա կարծիքով, Ադրբեջանի և Վրաստանի հետ հարաբերություներում առկա բացասական դինամիկայի ֆոնին Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ Հայաստանի ՙկորուստը՚ կնշանակի Ռուսաստանի ռազմական և քաղաքական ներկայության ավարտ Հարավային Կովկասում:
Հենց այդ պատճառով Կրեմլը, Մինասյանի կարծիքով, նույնիսկ չի փորձում թաքքցնել խանդը, որով հետևում է ԵՄ հետ իր հարաբերությունները խորացնելու և նոյեմբերին Վիլնյուսում ՙԱրևելյան գործընկերության՚ գագաթնաժողովում ասոցացման շուրջ պայմանագիր և խորն ու համապարփակ առևտրի շուրջ համաձայնագիր նախաստորագրելու Հայաստանի փորձերին: