ԱՄՆ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, շատ է շահագրգռված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ճեպազրույցում:
Ինչպես նշվում է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում զետեղված հաղորդագրությունում, Քերին նշել է, որ հակամարտությունը սպառնում է տարածաշրջանի կայունությանը: ՙԱՄՆ չի ցանկանում վերադարձ պատերազմին և հակամարտությանը: Մենք կշարունակենք համբերատար աշխատել` ձգտելով կողմերին խրախուսել վստահության մթնոլորտ ստեղծելու և հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելու գործում՚, - ավելացրել է նա: