Հայաստանում կրկին ակտիվացել են խոսակցությունները ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձի կապակցությամբ: Այս մասին է գրում ՙՀրապարակ՚ թերթը:
Թերթը գրում է, որ իշխանական շրջանակներում այս հարցը քննարկվել է, նշելով, որ իշխանությունները պատրաստ են գնալ զիջումների, մի պայմանով, որ Սիրադեղյանը կվերադառնա և որոշ ժամանակ ՙկնստի՚: ՙԴատական գործընթացը կվերսկսվի և կիրականացվի օբյեկտիվ հետաքննություն՚,-գրում է թերթը:
Նշենք, որ Սիրադեղյանը մեղադրվում է 1992-1994 թվականներին իրականացված մի շարք աղմկահարույց սպանությունների կազմակերպման մեջ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, 1998 թվականին, նշված սպանութոյւնների վերաբերյալ հետաքննությունն ավելի ակտիվացավ, իսկ այդ գործերով մեղադրվողները հաղորդեցին, որ բոլոր սպանությունները և մահափորձերն իրականացվել են Սիրադեղյանի հանձնարարությամբ: 2000 թվականին Սիրադեղյանը փախավ Հայաստանից և այժմ գտնվում է միջազգային հետախուզման մեջ: