Հաշվի առնելով գլոբալ աշխարհաքաղաքական դիմակայության ուժեղացումը, տնտեսական խնդիրները և շատ այլ գործոններ`կարելի է վստահորեն ասել, որ 2015-2016 թթ. բարդ է լինելու ողջ Կովկասյան տարածաշրջանի համար, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Տարածաշրջանային անվտանգության կովկասյան ինստիտուտի (Թբիլիսի) տնօրեն Ալեքսանդր Ռուսեցկին`մեկնաբանելով իրավիճակը տարածաշրջանում:
ՙՀետևաբար, այսօր գլխավոր խնդիրը Կովկասի համար այդ գործընթացն առավելագույնս անցավ դարձնելն է: Շատ դժվար տարի է սկսվում: 2015 թ. նշվելու է 1915 թ. ողբերգության 100-ամյա տարելիցը: Տեղի կունենա Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղային ճյուղի բացումը, ինչը կփոխի ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում՚,- նշել է նա:
Մեկնաբանելով վերջին ժամանակներս Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև մերձեցման ակտիվացումը` Ռուսեցկին հիշեցրել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ մտադիր է լուրջ հարաբերություններ ունենալ ոչ միայ Վրաստանը, այլ նաև Ռուսաստանը, ինչի վկայությունը Վլադիմիր Պուտինի Թուրքիա դեկտեմբերյան այցի արդյունքներն են: Միաժամանակ փորձագետը Վրաստանի ներքաղաքական իրավիճակը սարսափելի է գնահատել: Նրա խոսքով, երկրում զուգահեռաբար մեծանում են ինչպես հակառուսական, այնպես էլ հակաարևմտյան տրամադրությունները: