Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի միջոցով դեպի Պարսից ծոց և
Հարավային Ասիա տրանզիտային միջանցքում: Այսօր ՙԵվրասիական ծրագիրը Հայաստանի
համար. տնտեսական օգուտներ և սոցիալական երկխոսություն՚ թեմայով կազմակերպվբած
Մոսկվա-Երևան տեսակամուրջի ընթացքում նման կարծիք է արտահայտել Եվրասիական
Զարգացման Բանկի Ինտեգրացիոն հետազոտութոյւնների կենտրոնի տնօրեն Եվգենի
Վինոկուրովը:
ՙՀյուսիս-Հարավ՚ տրանսպորտային միջանցքի շինարարությանը և
աբխազական երկաթուղու բացմանը շահագրգռված է ոչ միայն Հայաստանը, այլ նաև ՄՄ-ի
ներկայիս անդամները: Այդ նախագծի ֆինանսավորմանը կմասնակցի նաև ԵվրԱզԷՍ-ի
Հակաճգնաժամային հիմնադրամը, որի կառավարիչն է Եվրասիական Զարգացման
Բանկը՚,-ընդգծել է Վինոկուրովը:
Նրա խոսքերով, հեռանկարում կարող է օրակարգ մտնել նաև վրացական
պրոբլեմի համատեղ լուծման հարցը, ընդ որում, ըստ սոցիոլոգիական հարցումների,
Վրաստանի բնակչության 59%-ը հանդես է գալիս Ռուսաստանի հետ նորմալ
հարաբերությունների օգտին և բարյացակամորեն է տրամադրված Մաքսային միությանը: ՙԴա
նոր հնարավորություններ է ստեղծում ինչպես Հայաստանի, այնպես էլ ՄՄ մյուս անդամ-երկրների
համար՚,-գտնում է Ե.Վինոկուրովը:
ՙՆորավանք՚ գիտա-կրթական հիմնադրամի փոխտնօրեն Սևակ
Սարուխանյանն իր հերթին ընդգհծել է երկաթուղային նախագծերի իրականացման
կարևորությունը Հայստանի տարածքում: ՙՀայաստանը ՄՄ համար դարպասներ կդառնա դեպի
Պարսից ծոց և Հարավային Ասիա՚,-նշել է Սարուխանյանը:
Փորձագետը նաև նշել է աբխազական երկաթուղու բացման
կարևորութոյւնը, որը ոչ միայն նոր հնարավորություններ կբացի Հայաստանին, այլ նաև
իրական այլընտրանք կստեղծի տարածաշրջանային ինտեգրմանը Հարավային Կովկասում: Նա
նաև հավանության է արժանացրել Հայաստանի կողմից ՀՇԿ-ին միանալու մտադրությունը,
քանի որ չինական կողմը նույնպես կարող է հետաքրքրված լինել Իրան-Հայաստան
երկաթուղու շինարարությանը: