Նախօրեին հայտնի են դարձել Ազգային կինոյի «Հայակ» երրորդ մրցանակաբաշխության արդյունքները:
«Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում մրցանակի է արժանացել է Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի
«Փարաջանով» ֆիլմը, «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում` Րաֆֆի Աղեկյանի «Kinshasa Mboka Te»: «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում մրցանակի են արժանացել Սերժ Ավետիքյանը և Ելենա Ֆետիսովան
(«Փարաջանով»),
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում` Լուսի Աբդալիանը («Կաուչո»), «Լավագույն դերասան» անվանակարգում` Սերժ Ավետիքյանը
(«Փարաջանով»): «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Նարինե Գրիգորյանը` («Անպոչ ճգնավորը»), «Երկրորդ պլանի լավագույկն դերասան» անվանակարգում
մրցանակի է արժանացել Աշոտ Ադամյանը («Անպոչ ճգնավորը»): «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» է ճանաչվել Հրանտ Վարդանյանի «Սպիտակ գառան երազը», «Լավագույն վավերագրական ֆիլմ»` Աշոտ Սարգսյանի («Նամակ մորը»), «Լավագույն անիմացիոն ֆիլմ»` Վրեժ Քասունիի
«Արշալույսը»,
«Լավագույն դեբյուտ»` Ալեքսանդր Բաղդասարյանի
«Ճանապարհը»:
«Լավագույն օպերատոր» անվանակարգում բաղձալի արձանիկ է ստացել Թամմամ Համզան («Փուշը»), «Լավագույն սցենարի հեղինակ» անվանակարգում` Շողիկ Թադևոսյանը և Արեգ Ազատյանը («Ռոմանտիկները»), «Լավագույն նկարիչ» անվանակարգում` Վլադիսլավ Ռիժիկովը («Փարաջանով»): Այս տարի սահմանվել էր Ռուբեն Մամուլյանի անվան հատուկ մրցանակ` համաշխարհային կինոյում ունեցած մեծ ներդրման համար: Այս մրցանակի դափնեկիր է դարձել
կինոմրցանակաբաշխության պատվավոր հյուր Շառլ Ազնավուրը:
Փարաջանովի
անվան հատուկ մրցանակի է արժանացել կոմպոզիտոր Տիրգան Մանսուրյանը` «Նռան գույնը»
ֆիլմի երաժշտության համար: Եվս մեկ հատուկ
մրցանակ է ստացել «Նռան գույնը» ֆիլմի նկարիչ Ստեփան Անդրանիկյանը: Հայտնի ռեժիսոր
Ռոման Բալայանն ստացել է Հայաստանի իինոակադեմիայի պարգև:
Ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփվել են
մայիսի 13-ին Երևանում: