Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը միանում է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ խստիվ դատապարտելով Սիրիայի Դեյր էզ Զոր քաղաքի հայկական եկեղեցու ավերումը: Այդ մասին ասվում է Հյաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում, որի տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո գործակալությանը:
«Այս անմիտ ավերածությունը կրկին փաստում է ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության բացարձակ քամահրանքը Միջին Արևելքի հարուստ կրոնական և մշակութային ժառանգության հանդեպ: Ինչպես պետքարտուղար Քերրին նշել է, ԻԼԻՊ-ը համակարգված կերպով թույլ է տվել մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումներ և հանդիսանում է գլոբալ ահաբեկչական սպառնալիք: Այս սպառնալիքին դիմակայելու համար Միացյալ Նահանգները կոչ է անում միջազգային հանրությանը ամրապնդել միասնական ջանքերը՝ կազմալուծելու ու վերացնելու ԻԼԻՊ-ը», -
ասվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում:
Հիշցենենք,
որ սեպտեմբերի 21-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման
գրոհայինները պայաթեցրել են Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Ավելի ուշ թուրքական ԶԼՄ-ներեում հաղորդումներ
հայտնվեցին ահաբեկիչների գործողություններին Անկարայի մեղսակցության մասին:
Ավելին, հաղորդվեց, որ իրենց իսկ կազմակերպած ահաբեկչական գործողության
արդյունքում վիրավորված որոշ գրոհայիններ բուժում են ստանում թուրքական
հոսպիտալներում: