Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս խոսել է հարցերն ուժի դիրքերից լուծելու անթույլատրելիության մասին: Այդ մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը` պատասխանելով Գորիսի ողբերգական միջադեպի նկատմամբ նախագահի վերաբերմունքին առնչվող ԶԼՄ-ներից մեկի հարցին:
Սաղաթելյանի ասելով, պետության ղեկավարն այսօր էլ համոզված է, որ այդ միջադեպին առնչվող հետաքննությունը կլինի համակողմանի և անաչառ, և համապատասխան իրավական գնահատական կտրվի այդ ողբերգության հետ առնչություն ունեցող բոլոր անձանց գործողություններին:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների արդյուքնում 1 մարդ է զոհվել, 2-ը` վիրավորվել: ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, արյունալի միջադեպին նախորդել է բուռն խրախճանք Սյունիքի մարզպետի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Սյունիքի ձեռներերցների տեղի ՙանվանի՚ մարդկանց մասնակցությամբ: Ինքը` Սուրիկ Խաչատրյանը, հավաստիացրել է, որ միջադեպի ժամանակ ինքը խորը քնած է եղել: Գործի առնչությամբ ձերբակալվել են մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Նախօրեին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հրաժարակն է տվել: Իր հայտարարություբնում նա, մասնավորապես, ափսոսանք է հայտնել, որ չի կարողացել կանխել հունիսի 2-ին իր տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը: Ընդ որում նա կարծում է, որ յուրաքանչյուրը պետք է պատասխան տա սեփական սխալների համար, այդ թվում նաև ՀՀ քաղաքացի Սուրեն Խաչատրյանը: