Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր այցելել են ՙԵրևան մոլ՚ առևտրային կենտրոնում առաջիկայում բացվելիք ֆրանսիական ՙԿարֆուր՚ ընկերության հիպերմարկետի շինհրապարակ, որտեղ ծանոթացել են իրականացվող աշխատանքների ընթացքին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, նախագահների ներկայությամբ ստորագրվել է «Նախնական վարձակալության պայմանագիր «Երևան մոլիե և «Կարֆուրե ընկերության միջևե:
Երկու երկրների ղեկավարներն այցելել են նաև հիշյալ առևտրային կենտրոնի տարածքում տեղակայված ֆրանսիական ՙՕրանժ՚ ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոն: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներին այստեղ ներկայացրել են ՙՕրանժի՚ կողմից մատուցվող ծառայությունների տեսականին, նորարարական առաջարկներն ու Հայաստանում, ընդհանուր առմամբ, ընկերության գործունեությանը և զարգացման ծրագրերը:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդն ավարտելով երկօրյա պետական այցը՝ մեկնել է Երևանից: ՙԶվարթնոց՚ միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահի ճանապարհման պաշտոնական արարողությունը: