Եվրոպայի կրկնակի չեմպիոն, (1976, 1978), աշխարհի առաջնությունների կրկնակի արծաթե մեդալակիր (1976, 1978), Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1976), հրում վարժությունում աշխարհի քառակի ռեկորդակիր, սպորտի վաստակավոր վարպետ (1976) գյումրեցի Վարդան Միլիտոսյանն ստիպված է տաքսի վարել` իր ընտանիքի կարիքները հոգալու համար:
Ինչպես գրում է «Հայկական ժամանակ» թերթը, Միլիտոնյանն արդեն մի քանի տարի վաստակում է տաքսի վարելով: Սակայն սպորտի վաստակավոր վարպետը գերադասում է վաստակել մարդկանց
տեղափոխելով, քան, ուրիշների նման, մեկնել երկրից: Նա նշել է, որ
սիրում է իր հայրենիքը, իսկ հեռացողներին չի հասկանում։