ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկրի հարկային մարմիններին հանձնարարել է նվազեցնել տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ ճնշումները: Այս մասին, դեկտեմբերի 10-ին, մարդու
իրավունքների պաշտպանության հարցերին նվիրված Կլոր սեղանի ընթացքում հայտարարել է
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, հղում կատարելով իր սեփական արժանահավատ աղբյուրներին:
«Եթե
այդ աղբյուրների տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա անձամբ ես միայն ողջունում եմ վարչապետի նախաձեռնությունը»,-հայտարարել է պատգամավորը: Նրա խոսքով, որքանով նվազեն բիզնեսի նկատմամբ ճնմշոււմներն, այնքանով էլ կավելանան գործարարների հնարավորությունները նոր աշխատատեղերի ստեղծման հարցում»,-ընդգծել է Արսենյանը:
Նոյեմբերի
27-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարոթյան նիստում առաջարկեց սահմանափակել
տնտեսվարող սուբյեկտների հարկային ստուգումների քանակը, նվազեցնելով`մինչև տարեկան
մեկ անգամ: Նա նշել է, որ կառավարությունն իր ուշադրությունը մշտապես շեշտադրում է
տնտեսավորղ սուբյեկտների գործունեությունը խթանելու համար բարենպաստ պայմաններ
ստեղծելու վրա: «Անհրաժեշտ է հնարավոր բոլոր եղանակներով խթանել հայրենական
արտադրողին, ինչպես մրցունակ դաշտ ապահովելու, այնպես էլ մակրոտնտեսական առումով,
էապես կրճատելով զանազան միջամտությունները տնտեսվարող սուբյեկտների
գործունեությանը»,-ասել է վարչապետը: Նրա խոսքով, պետությունը չպետք է խոչընդոտի
ընկերությունների գործունեությանը: Այս կապակցությամբ նա համապատասխան կառույցերին
հանձնարարել է սահմանափակել հարկային ծառայությունների կողմից իրականացվող
ստուգումները`մինչև տարեկան մեկ անգամ: «Լրացուցիչ ստուգումներ կարող են
իրականացվել միայն բացառիկ դեպքերում, հիմնավորված փաստերի առկայության դեպքում,
վարչապետի թույլտվությամբ».-ասել է Աբրահամյանը: