Նախկին
վարչապետ Տիգրան Սարգսյանին և Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին առնչվող
օֆշորային սկանդալում ներգրավված Աշոտ Սուքիասյանն արդեն արտահանձնվել է Հայաստան
և հանրապետության տարածքում է, ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ գլխավոր
դատախազությունում:
Հիշեցնենք,
որ ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, Հայաստանի առևտրային բանկերից մեկը նախկին
վարչապետ Տիգրան Սարգսյանի միջնորդությամբ ավելի քան 10 մլն դոլար է փոխանցել
Կիպրոսում գրանցված WLISPERA HOLDINGS LIMITED օֆշորային ընկերությյան հաշիվներին,
որի բաժնետերերն են նախկին վարչապետը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը և
ալմաստների բիզնեսով զբաղվող Աշոտ Սուքիասյանը: Սարգսյանն ու Կճոյանը կտրականապես
հերքել էին իրենց առնչությունն այդ գործին, իսկ Սուքիասյանի նկատմամբ հայտարարվել
էր միջազգային հետախոզում, որի արդյունքում նրան կալանավորել էին Վրաստանում: