Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գլխավոր դատախազի պաշտոնի համար խորհրդարան է ներկայացրել զինդատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը:
Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաղորդել է խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ ոհար Պողոսյանը, Ազգային ժողովն արդեն համապատասխան նամակ է ստացել նախագահի նստավայրից:
Նշենք, որ նախօրեին խորհդրարանական խմբակցությունները դռնփակ քննարկել են Կոստանյանի թեկնածությունը: Ինչպես և պետք էր ենթադրել, Կոստանյանի թեկնածությունը միաձայն հավանության է արժանացել ՀՀԿ խմբակցությունում:
Գլխավոր դատախազի պաշտոնը թափուր է մնացել Աղվան Հովսեփյանի կենսաթոշակի անցնելուց հետո: