Խորհրդարանական ընդդիմությունը կոչ է անում մինչև
վերջ պայքարել ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի: ՀԱԿ,
«Ժառանգություն», ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչներն «Ընդդեմ պարտադիր
կենսաթոշակային վճարումների» քաղաքացիական նախաձեռնության անդամների հետ
Ազատության հրապարակից երթ են անցկացրել դեպի Սահմանադրական դատարանի շենք` ՍԴ-ից պահանջելով հակասահմանադրական ճանաչել
խորհրդարանական մեծամասնության ընդունած օրենքը, մասնավորապես, պարտադիր բաղադրիչի
կիրառումը:
Երթին մասնակցել են նաև տարբեր ընկերությունների
աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Արցախյան
պատերազմի վետերաններ: Ելույթ ունենալով հավաքվածների առջև` ԲՀԿ խմբակցության
քարտուղար Նաիրա Զոհրաբյանը սուտ է համարել խոշոր բիզնեսի ներկայացուցիչների այն
հայտարարությունները, թե իրենք պատրաստ են իրենց աշխատակիցների փոխարեն կատարել
պարտադիր կենսաթոշակային վճարումները: Նրա ասելով, շատ դժվար է պատկերացնել, թե
նրանք ինչպես կարող են իրենց խոստումը կատարել մի քանի տարի շարունակ: Նա կարծում
է, որ ձեռներեցների նման
հայտարարություններն իշխանության հետ գործարքի արդյունք են` նպատակաուղղված
հասարակական լարվածության թուլացմանը:
ՀՅԴ խմբակցկության ղեկավար Արմեն Ռուստամյան իրի հերթին նշել է, որ օրենքը
կբարդացնի բոլոր քաղաքացիների վիճակը` առանց բացառության: Ավելին, պարտադիր
կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնումը Ռուստամյանը համարում է հարված
ազգային արժեհամակարգին: