Այժմ բաժանորդագրվելով ՙՄՏՍ կոնեկտ ուսանողական՚, ՙՄՏՍ կոնեկտ անսահմանափակ՚ և ՙՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+ե հետվճարային ինտերնետային սակագնային պլաններից մեկին 12 ամսովªմինչև 150 Մբիթ/վրկ արագություն ապահովող ՙՄՏՍ կոնեկտ LTE՚ E3372s-153 (4G) USB մոդեմը տրվում է անվճար:
Ինչպես հայտնել են ընկերությունում, ցանկության դեպքում այս սակագնային պլաններին կարելի է բաժանորդագրվել նաև անժամկետ պայմանով: Այս դեպքում, բաժանորդը կարող է ընտրել 4G ցանցի հետ համատեղելի ՙՄՏՍ կոնեկտ LTE՚ E3372s-153 (4G), ՙԻնտերնետ էքսպրես՚ E398 (4G) կամ ՙԻնտերնետ էքսպրես՚ MF820d (4G) USB մոդեմներից մեկըª վճարելով սարքի ամբողջ արժեքը:
Աղբյուրի համաձայն, ծառայությունը մատուցվում է 4G ցանցի ծածկույթում գտնվող տարածքներում` Երևանում, յումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Ծաղկաձորում, Էջմիածնում և Արմավիրում: 4G ցանցի հասանելիությունը Հայաստանի տարածքում ներկայացված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռադիոծածկույթի քարտեզի վրա:
Իսկ 4G ցանցի ծածկույթից դուրս գտնվող տարածքներում այս սակագնային պլանների բաժանորդները շարունակում են օգտվել առաջարկվող ծառայություններիցª 3G ցանցում: