Վերջին 4 տարիների ընթացքում երեք համայքներում հողի վարձակալության դիմաց Գեոթիմը համայքնային բյուջեներ է վճարել ավելի քան 200 մլն դրամ (500. 000 ԱՄՆ դոլար), ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Վարձավճարնեը ըստ համայքների բաշխվել են հետևյալ կերպ. Սարավան- 157, 790, 420 AMD, Գնդեվազ- 41, 024, 252 AMD, Գորայք- 30, 546, 590 AMD: 2013-ին Սարավանը ստացել է ավելի քան 70 մլն դրամ, Գնդեվազը՝ ավելի քան 31 մլն դրամ, Գորայքը՝ ավելի քան 25 մլն դրամ՝ Գեոթիմի կողմից համայնքային հողերի վարձակալության համար: Մինչև Ամուլսարի ծրագրի սկիզբը Գորայքի, Սարավանի և Գնդեվազի համայնքային տարեկան բյուջեները չէին գերազանցում 2-5 մլն դրամը:
Ապահովելով առավելագույն թափանցիկություն` Գեոթիմը պարբերաբար ազդակիր համայնքներին է ներկայացնում Ամուլսարի ծրագրի շուրջ զարգացումները, սոցիալական, տնտեսական, բնապահպանական աշխատանքների ընթացքը: Այս շաբաթ Ամուլսարի ծրագրի ազդակիր համայնքների՝ Սարավանի, Գնդեվազի և Գորայքի բնակիչները մանրամասն տեղեկատվություն ստացան մինչ այժմ Գեոթիմի կողմից հողերի վարձակալության դիմաց համայնքային բյուջեներ կատարած վճարումների մասին:
Ընկերությունը հուսով է, որ հողի վարձակալության դիմաց Գեոթիմի կողմից համայնքային բյուջեներ փոխանցվող միջոցները կնպաստեն համայքներում կայուն տնտեսական բարեկեցություն ապահովելուն, ի հավելումն Ամուլսարի ծրագրում ուղղակի և անուղղակի աշխատատեղերի, սոցիալական ծրագրերի և ապագայում սպասվող ավելի զգալի տնտեսական արդյունքի:
Ամուլսարը նոր հայտնաբերված ոսկու հանքավայր է` վերջին 20 տարիների ընթացքում առաջինը Հայաստանում: Գեոթիմ ՓԲԸ-ի միակ բաժնետեր է հանդիսանում Lydian International ընկերությունը: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Lydian International-ի բաժնետեր է դարձել 2009 թվականին, և 2012 թ. մարտի 21-ին ընկերության կապիտալում իր մասնաբաժինը հասցրել 6,80%-ի, իսկ բաժնետոմսերի 10,23%-ը պատկանում է Համաշխարհային բանկի խմբի անդամ` Միջազգային ֆինանսական կորպորացիային (IFC):